Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը «նոր օրվա սկիզբն է ՀԱՄԱՍ-ից հետո», գրում է Times of Israel-ը:
«ՀԱՄԱՍ»-ն այլևս չի կառավարի Գազայի հատվածը: Սա ՀԱՄԱՍ-ի մահից հետո նոր օրվա սկիզբն է, և դա ձեզ՝ Գազայի բնակիչների համար, հնարավորություն է վերջնականապես ազատվելու նրա բռնակալությունից»,- իր տեսաուղերձում հայտարարել է Նեթանյահուն։
Դիմելով պատանդների ընտանիքներին՝ Իսրայելի վարչապետն ասել է, որ սա պատերազմի «կարևորագույն պահն է»։
«Կշարունակենք անել մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ, մինչև ձեր բոլոր մերձավորները, ովքեր մեր մերձավորներն էլ են, վերադառնան»,-նշել է նա։
Այնուհետեւ Նեթանյահուն դիմել է Գազայի խաղաղ բնակիչներին. «Սինվարը խորտակել է ձեր կյանքը: Նա ձեզ ասում էր, թե առյուծ է, բայց իրականում թաքնված էր մութ որջում։ Եվ նա սպանվեց մեր զինվորներից խուճապահար փախչելիս։ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին ես ասում եմ՝ ձեր առաջնորդները փախուստի են դիմում, և նրանք կոչնչացվեն»,-հայտարարել է նա։
Նեթանյահուն հավելել է, որ բոլոր նրանց, ովքեր պատանդ են պահում, «թույլ կտան ապրել», եթե վայր դնեն զենքերը և ազատ արձակեն իրենց գերիներին։
«Եվ միևնույն ժամանակ հայտարարում եմ, որ մեր պատանդներին վնաս տվողի արյունը կլինի նրա խղճի վրա։ Մենք նրանց հետ հաշիվները կմաքրենք»,-ասել է նա։
Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների ազատ արձակումը մոտեցնում է պատերազմի ավարտը։
Դիմելով Մերձավոր Արևելքի ժողովրդին՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ «չարիքի առանցքը կանգնեցնելու և ուրիշ ապագա կառուցելու մեծ պատեհություն է ստեղծվել»։



























