ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին կատակել է Բեռլինի Բելվյու նախագահական պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ՝ ասելով, որ 40 տարեկան է։

«Չնայած ես գիտեմ, որ ես ընդամենը 40 տարեկան եմ, բայց ես շատ պատմություն եմ տեսել»,- ասել է ամերիկացի առաջնորդը միջոցառման ժամանակ, որի ընթացքում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սպիտակ տան տիրոջը հանձնել է գերմանա-ամերիկյան բարեկամության և Անդրատլանտյան դաշինքի ամրապնդման շքանշան:

Մարտին Նյու Յորքում իր նախընտրական արշավի համար դրամահավաքի ժամանակ Բայդենն արդեն ասել էր, որ արտաքինից ոչ ավելի, քան 40 տարեկան է, նշելով, որ տարիքն իրեն ավելի իմաստուն է դարձրել։

Նոյեմբերին Բայդենը կդառնա 82 տարեկան։ Նա հաճախ է հայտնվում անհարմար իրավիճակներում և իր հրապարակային ելույթներում տարբեր վրիպումներ է անում։ Հանրապետականները դա օգտագործում են կուսակցական պայքարում, որպեսզի կասկածի տակ դնեն պետության ղեկավարի մտավոր և ֆիզիկական կարողությունները՝ շարունակելու ղեկավարել Միացյալ Նահանգները: