Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-15-ը պաշտոնական այցով գտնվել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Սենթ Էթիեն քաղաքում, որի նպատակը համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն էր:

Կապանի համայնքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հնգօրյա աշխատանքային այցի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, այցելություններ համայնքային կենտրոններ, պաշտոնական միջոցառումներ, որոնց ընթացքում համայնքի ղեկավարը հանդես է եկել մի շարք ելույթներով։

PHOTO-2024-10-11-13-32-26 (1).jpg (160 KB)

Այցի առաջին օրը պատվիրակության անդամները հանդիպել են Լուարի ֆրանս-հայկական դաշինքի կողմից կազմակերպված՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Երկրորդ օրը հարգանքի տուրք են մատուցել և ծաղկեպսակներ դրել՝ Հայաստանի հրապարակում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

PHOTO-2024-10-11-13-32-13 (1).jpg (226 KB)

️Մասնակցել են թատերական ընթերցման՝ նվիրված Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանին և նրա մարտական խմբին: Պատվիրակությունն այցելել է համալսարանական հիվանդանոցային կենտրոն, քաղաքային կինոգրադարան և թվային մեդիա գրադարան:

Երրորդ օրը այցելել են  Ժոֆֆրուա Գիշար մարզադաշտ և «ԱՍՍԵ»-ի թանգարան, հանդիպում են ունեցել  ֆրանսիահայ հեղինակներ Ժան Պիեռ Քոթչյանի և Անտուան Ագուջյանի հետ, որոնք ներկայացել են իրենց «Կարմիր սարեր» և «Լռության ճիչը. հայկական հիշողության հետքեր» ստեղծագործություններով:

PHOTO-2024-10-13-21-39-07.jpg (187 KB)

Նա եւ այցելություն է տեղի ունեցել  արհեստի և արդյունաբերության թանգարան եւ հանդիպում՝ Սենտ Էտիենի Երիտասարդական խորհրդատվական խորհրդի և երիտասարդների հետ:

Չորրորդ օրը ️Սուրբ և անմահ պատարագ՝ տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ ձեռամբ Տեր Սահակ քահանա Ղարիբյանի ️Էրվե Տաբոնեի «Կապան. ներկայի հիշողությունը» լուսանկարների ցուցահանդեսի բացումն է եղել:

️Աշխարհաքաղաքական համաժողովում բանախոսներ են եղել Գևորգ Փարսյանը, Տիգրան Եգավյանը և Հովհաննես Գևորգյանը: Նաեւ տեղի է ունեցել ️Կապան համայնքի և Սենթ էթիենի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողություն:

PHOTO-2024-10-13-21-29-28.jpg (130 KB)

Հինգերորդ օրը այցելել են Դիզայնի կենտրոն: ️2025 թվականի համագործակցության շրջանակի քննարկում և ամփոփում է տեղի ունեցել, որի ընթացքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ առողջապահության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում ծրագրեր իրականացնելու համար։