Բրազիլիայից արտահանվող հավի մսի միջին գինը մեկ տոննայի դիմաց Covid-19 համավարակից հետո առաջին անգամ գերազանցել է 2000 դոլարի ցուցանիշը, հայտնում է Poultry World-ը։

Կենդանական սպիտակուց արտադրողների բրազիլական ասոցիացիայի (ABPA) տվյալներով՝ օգոստոսին գինը կազմել է 2089 դոլար, ինչը 2023 թվականի օգոստոսի համեմատ8,9%-ով ավելի է, հայտնում է Агроэкспорт-ը։

«Միջին գնի վրա մեծ ազդեցություն է ունեցել բարձր ավելացված արժեքով այնպիսի շուկաները մատակարարման աճը, ինչպիսին Ճապոնիայի շուկան է»,-նշել է Կենդանական սպիտակուց արտադրողների բրազիլական ասոցիացիայի նախագահ Ռիկարդո Սանտինը:

Ասոցիացիայի տվյալներով՝ 2024 թվականի հունվարից օգոստոս ամիսներին Բրազիլիան արտահանել է 3,4 միլիոն տոննա հավի միս, ինչը նախորդ տարվա համեմատ1,8%-ով պակաս է։ Ըստ Սանտինի՝ Նյուքասլի հիվանդության ազդեցությունը, հատկապես Չինաստան և Մեքսիկա բեռնափոխադրումների վրա, հանգեցրել է առաքումների նվազմանը: