Կանադան ծրագրում է Ուկրաինային տրամադրել 47 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթ, որը կներառի հրաձգային զենք, ռազմամթերք և պաշտպանիչ սարքավորումներ, հայտնում է BBC-ն։
Օգնության փաթեթը, որը ներառում է նաև ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար նախատեսված միջոցներ, 500 միլիոն կանադական դոլարի ֆինանսավորման մի մասն էր, որը հուլիսին խոստացել էր վարչապետ Ջասթին Թրյուդոն, գրում է Reuters-ը։
2022 թվականի փետրվարից Կանադան Կիևին ռազմական օգնության համար4,5 միլիարդ կանադական դոլար է հատկացրել։



























