Ուկրաինան անվտանգության պայմաններ է դրել Ադրբեջանի և Սլովակիայի առաջ՝ իր տարածքով գազի մատակարարում շարունակելու համար։ Դրա մասին ասված է РБК-Украина-ի նյութում։

Ըստ գործակալության՝ նման մատակարարումները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը կամ Սլովակիան Ռուսաստանի հետ պայմանավորվեն գազատրանսպորտային համակարգի օբյեկտների գնդակոծման անթույլատրելիության շուրջ։

Ներկա դրությամբ 2024 թվականից ի վեր ԵՄ գազի մատակարարումների երկարաձգման վերաբերյալ ակտիվ խորհրդակցություններ չեն ընթանում։ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս չի մասնակցում այդ խորհրդակցություններին։

«Կարծում եմ, որ Բաքվի ակտիվության գրեթե զրոյականացումը կապված է Ռուսաստանի դիրքորոշման հետ, որն այսպես թե այնպես պետք է մասնակցի այդ գործընթացին», - ենթադրում է գործակալության զրուցակիցը։ Ինչ վերաբերում է Սլովակիային, վերջինիս հետ այս թեման դեռևս մանրամասն չի քննարկվել։

Ըստ РБК-Украина-ի՝ Կիևը Սլովակիային և Ադրբեջանին իր տարածքով Եվրամիություն գազի մատակարարման նոր սխեմա է առաջարկել։ Քննարկվում է ուկրաինական ստորգետնյա պահեստարաններում գազի պահեստավորման տարբերակը՝ հետագայում Սլովակիա կամ այլ երկրներ առաքմամբ։ Արդյունքում՝ նման մատակարարումները կդիտարկվեն ոչ թե տարանցիկ, այլ գազի վերաարտահանում։ Սակայն մինչ այժմ այս առաջարկի շուրջ խորհրդակցություններ են անցկացվել միայն կողմերի միջև։