ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փակ բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ անվտանգության, առևտրի և երկկողմ հարաբերությունների այլ հարցերի շուրջ, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Բանակցություններից առաջ համատեղ մամուլի ասուլիսում Բայդենն կանցլեր Շոլցին երախտագիտություն է հայտնել այս տարի անօրինական կերպով կալանավորված ամերիկացիների և այլ ակտիվիստների ու այլախոհների՝ ռուսական բանտից ազատ արձակման գործում ունեցած ներդրման համար:
Բացի դրանից, ԱՄՆ նախագահը երախտագիտություն է հայտնել Գերմանիային իր տարածքում մոտ 39 հազար ամերիկացի զինվորականներ ընդունելու գործում ունեցած դերի համար։ Նա միաժամանակ ընդգծել է և հանուն երկու ժողովուրդների՝ այսօրվա և վաղվա մարտահրավերները լուծելու արդյունքների հասնելու ուղղությամբ միասին աշխատելու ԱՄՆ հանձնառությունը:
Ինչպես հաղորդում է գերմանական Bild պարբերականը, ԱՄՆ նախագահն ու կանցլերը պայմանավորվել են հաջորդ տարի 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթով աջակցել Ուկրաինային։ Միևնույն ժամանակ Շոլցը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող պատերազմի մասնակից դառնալ։



























