Եվրոպական կենտրոնական բանկը Սլովենիայում անցկացված Կառավարման արտագնա խորհրդի նիստում 0,25 տոկոսային կետով նվազեցրել է եվրոգոտու բոլոր երեք հիմնական տոկոսադրույքները, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Այսպիսով, հոկտեմբերի 23-ից ավանդների տոկոսադրույքը կկազմի 3,25%, առանցքայինը` 3,40%, իսկ մարժինալ (margin) տոկոսադրույքը` 3,65%:
Եվրոպական կենտրոնական բանկն արձագանքել է եվրոգոտում գնաճի տեմպերի դանդաղմանը։ Կարգավորող մարմինն այս տարի երրորդ անգամ է նվազեցնում տոկոսադրույքները։ Կառավարման խորհուրդը պարտավորվում է ապահովել, որ գնաճը ժամանակին վերադառնա իր միջնաժամկետ նպատակային 2% ցուցանիշին:
«Եվրոպական կենտրոնական բանկն տոկոսադրույքները բավական ցածր կպահի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այս նպատակին հասնելու համար»,-պարզաբանել են Եվրոպական կենտրոնական բանկում:
Փորձագետների գնահատմամբ՝ արժեքազրկման աճն առաջիկա ամիսներին դեռևս կշարունակվի, այնուհետև հաջորդ տարվա ընթացքում կիջնի՝ հասնելով թիրախային մակարդակին:




























