Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Ամազոնի մերձարեւադարձային անտառներ եւ կհանդիպի Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ հետ, Ռի դե Ժանեյրոյում նոյեմբերին կայանալիք G20-ի գագաթաժողովից առաջ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Բայդենը կանգ կառնի Ամազոնիայի ամենամեծ քաղաքում՝ Մանաուսում կամ Բելամում, Ամազոնի գետաբերանում, նոյեմբերի 16-ին կամ 17-ին, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՕՀ) Լիմայի (Պերու) գագաթաժողովից հետո, որին կմասնակցի Լուլան, տեղեկացրել են աղբյուրները։
Նրանց հանդիպումն այստեղ կփոխարինի պաշտոնական այցին Բրազիլիայում, որը Բայդենը խոստացել է Լուլային, երբ վերջինը այցելել էր Սպիտակ տուն 2023թ.։
Գագաթաժողովի հաջորդ օրը Լուլան Ռիոյում կընդունի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որը պետական այցով կգտնվի Բրազիլիայում։
ԱՄՆ կառավարությունը սկսել է Ամազոն Բայդենի այցի պատրաստությունը, չնայած այցի ամսաթիվը չի հաստատվել եւ պաշտոնատար անձինք այցելել են բրազիլական երկու քաղաք պայմաններն ուսումնասիրելու համար։
Աշխարհի ամենամեծ տնտեսությունների ղեկավարների ամենամյա գագաթաժողովը նախատեսվում է նոյեմբերի 18-19-ին Ռիո դե Ժանեյրոյում։



























