Գերմանիան դիտարկում է ազգային բանկերը անդրսահմանային կլանումից պաշտպանող օրենք ընդունելու հնարավորությունը, գրում է իտալական La Repubblica թերթը։

Պարբերականի տեղեկության համաձայն,  այս որոշման պատճառ է դարձել իտալական UniCredit-ի՝ գերմանական Commerzbank-ին միաձուլվելու ձգտումը։

Գերմանիայի կառավարությունը կարող է հետևել Լեհաստանի օրինակին, որտեղ գործում է օրենք, որն արգելում է օտարերկրյա վարկատուներին գնել լեհական որևէ բանկի բաժնետոմսերի 100%-ը և պահանջում է, որ նրանք գրանցված լինեն Վարշավայի ֆոնդային բորսայում, գրում է La Repubblica-ն՝ վկայակոչելով այս հարցին իրազեկ աղբյուրին։