Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ կարգադրել է դատական ​​գործ հարուցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ այն պատճառով, որ Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել առաջիկա ռազմածովային ցուցահանդեսին:

«Սրանք ոչ ժողովրդավարական քայլեր են, որոնք անընդունելի են բարեկամ երկրների միջև, և ես կոչ եմ անում Ֆրանսիայի նախագահ Մակրոնին ամբողջությամբ վերանայել դրանք»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

Իսրայելական ընկերությունների արգելքի որոշումը մի շարք միջադեպերից մեկն է, որը պայմանավորված է Գազայի և Լիբանանի պատերազմներում Իսրայելի մասնակցության առիթով Ֆրանսիայի կառավարության մտահոգությամբ: