Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կիրակի օրը հայտարարել է, որ չի մեկնելու Կազան՝ BRICS-ի գագաթնաժողովին՝ երկար թռիչքներից ժամանակավորապես խուսափելու մասին բժիշկների խորհրդին հետևելով:
Նախագահական պալատի հայտարարության մեջ ասվում է, որ Լուլան կմասնակցի BRICS-ի հանդիպմանը տեսակոնֆերանսի ռեժիմով:
Խմբում ընդգրկված են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, իսկ վերջերս միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները:



























