ԵՄ-ում հաջորդ տարվա սկզբից, երբ սկսվում է Լեհաստանի նախագահությունը Եվրամիության Խորհրդում, սպասվում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման քննարկումները կվերսկսվեն։ Այս մասին ասվում է Politico հրապարակման մեջ։

2025 թվականի հունվարի 1-ից Հունգարիան՝ ԵՄ-ում Մոսկվայի ամենամոտ դաշնակիցը, ստիպված կլինի քաղաքական քննարկումների վերահսկողությունը հանձնել Լեհաստանին, որը լիովին պատրաստ կլինի առաջ տանել պատժամիջոցների հարցը։

Վարշավան արդեն հասկացնել է տվել, որ ցանկանում է օգտագործել իր վեցամսյա նախագահությունը՝ ԵՄ հոսող ռուսական վառելիքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար:

«Ռուսական էներգակիրների ներմուծումն աճում է։ Սա վատ նշան է։ Մենք պետք է լուծենք այս խնդիրը», - ավելի վաղ Լյուքսեմբուրգում նախարարների հանդիպման ժամանակ ասել է Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Քշիշտոֆ Բոլեստան:

Փաստաթուղթը, որին ծանոթացել է հրատարակությունը, կոչ է անում ավելի խիստ ստուգումներ իրականացնել ԵՄ մուտք գործող գազի ծագման վերաբերյալ: Այս առաջարկը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի Լեհաստանի նախագահությանը հունվարին։

Այս հարցը հավանաբար օրակարգում է, քանի որ բացի հեղուկ բնական գազից մնացել են մի քանի խոշոր պատժամիջոցներ, որոնք պետք է դիտարկել: Փոխարենը, ակնկալվում է, որ ապագա պատժամիջոցների փաթեթները ուղղված կլինեն առկա սահմանափակումների շրջանցմանը:

Ցանկացած նոր պատժամիջոցներ նույնպես պետք է հաղթահարեն հունգարական ընդդիմությունը, նույնիսկ եթե Բուդապեշտն այլևս չնախագահի ԵՄ Խորհրդում, քանի որ ԵՄ-ն պահանջում է միաձայնություն՝ նոր պատժամիջոցներ ընդունելու համար: