Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփն ուժեղացնում են քարոզարշավը տատանվող նահանգներում: Փենսիլվանիան՝ իր 19 ընտրական ձայներով, թեկնածուների համար ամենաթեժ մարտադաշտն է։

ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը երկու շաբաթ, և բարձրագույն պաշտոնի երկու թեկնածուներն էլ՝ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը, լարված պայքար են մղում այսպես կոչվածի տատանվող նահագների համար։

Հանրապետական ​​թեկնածուն շարունակում է ավտոբուսային շրջագայությունը Փենսիլվանիա, որտեղ նա արդեն հանրահավաք է անցկացրել և նույնիսկ աշխատել տեղի McDonald's ռեստորաններից մեկում։

Դեթրոյթում և Ատլանտայում ելույթներից հետո աստղերով շրջապատված փոխնախագահ Հարիսը ևս ժամանել է Փենսիլվանիա։

Իր 19 ընտրական ձայներով այս նահանգը, վճռորոշ է լինելու նոյեմբերի 5-ին անցկացելիք հաղթանակի համար:

«Փենսիլվանիան այն նահանգն է, որն ուժ է տվել Թրամփին 2016 թվականին, իսկ Բայդենին՝ 2020 թվականին։ Այստեղ կան շատ սպիտակամորթ բանվոր դասակարգի ընտրողներ։ Կան խոշոր քաղաքային կենտրոններ և գյուղական համայնքներ։ Այսպիսով, Փենսիլվանիան շատ առումներով ծառայում է որպես ամբողջ երկրի միկրոտիեզերք», -ըստ Euronews-ի՝ ասում է Ֆրանկլին և Մարշալ քոլեջի հարցումների տնօրեն Բերվուդ Յոսթը:

13 միլիոնանոց Փենսիլվանիայում նախագահական վերջին երկու մրցապայքարների արդյունքում որոշվել է ընդամենը տասնյակ հազարավոր ձայների տարբերությամբ:

Ահա թե ինչ են ասում ընտրողները.

- Թվում է, թե թեկնածուները հավասար են: Իմ ընկերների կեսը ձայն է տալիս Քամալային, մյուս կեսը՝ Թրամփին։ Դա վկայում է նրա մասին, որ այստեղ բավականին լարված պայքար է ընթանում։

– Փենսիլվանիան այնքան անկանխատեսելի նահանգ է, որ ընտրությունների օրը բառացիորեն ամեն ինչ կախված է լինելու նրանից՝ կանձրևի՞, թե՞ արևոտ կլինի: Ո՞ւմ համախոհները ավելի շատ տներ կայցելեն, ովքե՞ր ավելի մեծ ջանք կթափեն ու կգնան տեղամասեր՝իրենց թեկնածուին սատարելու համար։

ԱՄՆ-ում ընտրողները նոյեմբերի 5-ին կգնան ընտրատեղամասեր՝ ընտրելու հաջորդ նախագահին։ Հարցումները ցույց են տալիս, որ նահանգում ձայները կրկին հավասար են, և հենց այս նահանգը կարող է լինել ընտրությունները վճռորոշ ձայնը:

Ըստ հարցումների՝ Թրամփն ու Հարիսը հաղթելու մոտավորապես հավասար հնարավորություններ ունեն։ Սպիտակ տան համար մրցավազքը կորոշվի յոթ տատանվող նահանգներում։