ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է 2025 թվականին մսի հիմնական տեսակների համաշխարհային առաջարկի և պահանջարկի կանխատեսումը։

Այսպես, հաջորդ տարի ակնկալվում է տավարի մսի համաշխարհային արտադրության 1%-ով նվազում՝ պայմանավորված Բրազիլիայում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում արտադրանքի կրճատմամբ։ Խոզի մսի համաշխարհային արտադրությունը ևս կնվազի 1%-ով՝ մինչև 115,1 միլիոն տոննա՝ Չինաստանում և ԵՄ-ում բացասական դինամիկայի պատճառով։

Ըստ USDA-ի՝ հավի մսի համաշխարհային արտադրությունը կաճի գրեթե 2%-ով՝ հասնելով ռեկորդային 104,9 միլիոն տոննայի. ինչպես նշում են վերլուծաբանները, հավի մսի համար «արտադրության աճը կանխատեսվում է շատ երկրներում, ընդ որում՝ ամենամեծ աճը սպասվում է Չինաստանում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, ԵՄ-ում, Բրազիլիայում և Մեքսիկայում»։

Չինաստանում հավի մսի արտադրության զգալի աճը հնարավորություն կտա նրան կրկին դառնալ աշխարհի խոշորագույն արտադրողը, հաղորդում է Агроэкспорт-ը։

Ինչ վերաբերում է մսի արտահանմանը, ակնկալվում է, որ տավարի մսի մատակարարումները 2024-ի համեմատ փոքր-ինչ կնվազեն և կհասնեն մինչև 12,9 միլիոն տոննայի, խոզի միսը կավելանա 1 տոկոսով՝ մինչև 10,4 միլիոն տոննա, իսկ հավի միսը կաճի 2 տոկոսով՝ մինչև ռեկորդային 13,8 միլիոն տոննա: