Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման է ժամանել Aurus ավտոմեքենայով։ Կադրերում երևում է, թե ինչպես են նրան դիմավորում օդանավակայանում, որից հետո ԱՄԷ-ի նախագահը նստում է ԱՄԷ դրոշով Aurus մակնիշի ավտոմեքենան ու շարժվում դեպի Նովո-Օգարևո նստավայր։
Ըստ РБК -ի՝ տեսանյութում երևում է նաև, որ Մուհամեդ բեն Զայիեդ Ալ Նահայանն ավելի ուշ դուրս է գալիս ավտոմեքենայից նստավայրում և հանդիպում Պուտինի հետ։
Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին։ ԱՄԷ նախագահը թռել է Մոսկվա և ուղիղ մեկնել ՌԴ նախագահի նստավայր։ Հանդիպման վայրն ընտրվել է այն պատճառով, որ Պուտինը և Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանը «շատ կառուցողական, սերտ, վստահելի, երկարամյա և բարեկամական հարաբերություններ են միավորում», ինչը հնարավորություն է տալիս «նման ոչ պաշտոնական միջավայրում գաղտնի կերպով քննարկել ամենալուրջ հարցերը,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հանդիպման ընթացքում Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալ Նահյանին գերիների փոխանակման հարցում ցուցաբերած աջակցության համար։ ԱՄԷ նախագահը նախատեսում է մասնակցել նաեւ Կազանում անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։



























