Ալբանիայի նախկին նախագահ Իլիր Մետան կալանավորվել է կոռուպցիոն հետաքննության շրջանակում, հայտնել են տեղական լրատվամիջոցները և քաղաքական գործչի ներկայացուցիչները։
Ըստ BBC-ի՝ Մետային մեղադրում են կոռուպցիայի, փողերի լվացման եւ ունեցվածքը թաքցնելու մեջ։
Նախկին նախագահի մամուլի քարտուղար Թեդի Բլուշին կալանավորումն անվանել է «հանցավոր առևանգում», իսկ նրա փաստաբան Գենջի Գյոկութաջն ասել է, որ իր պաշտպանյալը հերքում է բոլոր մեղադրանքները։
Այլ մանրամասներ փաստաբանը չի հայտնել, գրում է Reuters-ը, սակայն հաստատել է, որ մեղադրանքն առնչվում է կոռուպցիայի հետ։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ քաղաքական գործիչը ձերբակալվել է Տիրանայի ծայրամասում՝ երբ էր իր մեքենայով գնում էր ասուլիսի։
Իլիր Մետան Ալբանիայի նախագահն էր 2017-2022 թվականներին, իսկ մինչ այդ նա զբաղեցրել է վարչապետի, արտաքին գործերի նախարարի և խորհրդարանի նախագահի պաշտոնները։



























