Պեկինի փոխքաղաքապետ Գաո Պենը զրկվել է պաշտոնից կաշառք վերցնելու պատճառով։ Նա նաեւ հեռացվել է Չինաստանի Կոմկուսից եւ, որպես հետեւանք, Պեկինի կառավարության կուսակցական խմբի անդամների շարքից, նշվել է Կոմկուսի կարգապահության վերահսկման Կենտրոնական հանձնաժողովի հայտարարությունում։

Գերատեսչության տվյալներով՝ Գաո Պենը «իշխանությունն օգտագործել է շահադիտական նպատակներով»։ Նախկին փոխքաղաքապետը վճարի դիմաց օգնել է երրորդ անձանց աշխատանքի տեղավորվել, առաջ գնալ ծառայությունում, գործարար ոլորտում եւ ստանալ շինարարական կապալներ։ Նա նաեւ հակառակ օրենքի ընդունել է դրամական նվերներ, մասնակցել է բաժնեթղթերի անլեգալ վաճառքին։ Գաո Պենը «կաշառք է ստացել սեքսուալ ծառայություններով, ագահաբար ձգտել է վայելքի եւ հետապնդել է գռեհիկ շահեր», տեղեկացրել է հանձնաժողովը։

Գաո Պենը «անօրիանական ճանապարհով ձեռք է բերել հսկայական կարողություն» եւ «մեծ վնաս պատճառել ազգային շահերին», նշվել է հանձնաժողովի հայտարարությունում։