Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 2,26 միլիարդ ֆունտ (2,93 միլիարդ դոլար) վարկ, որը նախատեսվում է մարել՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտները, գրում է The Daily Telegraph-ը:

Նրա խոսքով, Լոնդոնը վետո կունենա այն հարցում, թե ստացված միջոցներով ինչ զինատեսակներ կգնի Կիևը։

Մեծ Բրիտանիան Յոթնյակի (G7) խմբի անդամներից մեկն է, որը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել 50 միլիարդ դոլարի վարկ՝ օգտագործելով Արևմուտքում արգելափակված ռուսական ակտիվներից ստացված շահույթը: Ակնկալվում է, որ G7-ի ֆինանսների նախարարներն այս շաբաթ կհայտարարեն, թե ինչպես են այդ միջոցները բաշխվելու տնտեսապես զարգացած երկրների ակումբի անդամների միջև։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ընդհանուր գումարից «եվրոպական երկրները կհատկացնեն 20 միլիարդ դոլար, ամերիկացիները՝ ևս 20 միլիարդ դոլար, իսկ G7-ի մնացած անդամները՝ 10 միլիարդ դոլար»։