ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայում ասպետի կոչում կստանան՝ սկանդինավյան երկիրը աշխարհի ամենամեծ ռազմական դաշինքի մեջ մտցնելու գործում ունեցած դերի համար, հայտնում է Associated Press գործակալությունը։
Բլինքենը և Ստոլտենբերգը Ֆինլանդիայի նախկին վարչապետ Սաննա Մարինի և Ֆինլանդիայի նախկին արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի հետ միասին կստանան Բևեռային աստղի թագավորական շքանշանը, որը շնորհվում է օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ «շվեդական շահերը պաշտպանելու ակնառու ջանքերի համար»։
«Այս մրցանակները մեր մեծ երախտագիտության արտահայտությունն են այդ մարդկանց ջանքերի համար՝ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու առնչությամբ»,-երեքշաբթի հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը:



























