Ռուսաստանցի լրագրողուհի Ինեսսա Պապեռնայային և նրա ընկերոջը մահացած են գտել Տաշքենդի հյուրանոցի համարում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ուզբեկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 1979 թվականին ծնված Մաքսիմ Ռադչենկոն և 1977 թվականին ծնված Պապեռնայա Ինեսա Վիկտորովնան, մահացել են Միրաբադ շրջանի հյուրանոցներից մեկում»,-ռուսական լրատվամիջոցներին հայտնել են գերատեսչությունից։

Ըստ РИА Новости-ի զրուցակցի՝ դատաբժիշկները եկել են այն եզրակացության, որ մահվան պատճառը եղել է «անհայտ պատճառագիտության թունավորումը»։

Քննիչները քրեական գործ են հարուցել «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանք կատարելու կամ ծառայություններ մատուցելու» հոդվածով։

Բացի դրանից, նույն հյուրանոցի մեկ այլ սենյակի լոգարանում մահացած են գտել 1976 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացուն։ Հետաքննության ընթացքում հյուրանոցը փակվել է։

Ինչպես հաղորդում է Baza-ի թելեգրամյան ալիքը, լրագրող Ինեսա Պապեռնայան, ով աշխատել է «Лента» և «Профиль» հանդեսների համար, արձակուրդ էր մեկնել Ուզբեկստան։

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան Karaman Palace հյուրանոցի աշխատակիցները լրագրողին և նրա ուղեկցուհուն իրենց սենյակում են գտել՝ առանց կյանքի նշանների։

Նախնական վարկածով՝ մահվան պատճառ է դարձել գազից թունավորումը, որը ներթափանցել է հյուրանոցի օդափոխման համակարգ՝ լողավազանը մաքրելուց հետո։