Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը hոկտեմբերի 22-ին Կազանի Կրեմլում առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Հարգելի նախագահ, հարգելի բարեկամ, ես շատ ուրախ եմ ձեր հրավերով գալ հնագույն Կազան քաղաք՝ մասնակցելու համար ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովին և անցկացնելու մեր երրորդ հանդիպումը այս տարվա սկզբից ի վեր: Մոտ 400 տարի առաջ Կազանով անցնում էր «Թեյի մեծ ճանապարհը», որով Ույիշանի թեյը տեղափոխվում էր Չինաստանից Ռուսաստան։

Այս ամսվա սկզբին մենք շնորհավորանքներ փոխանակեցինք դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի կապակցությամբ։ Վերջին տասնամյակների ընթացքում չին-ռուսական հարաբերությունները, դիմակայելով փոփոխվող միջազգային իրավիճակի փորձությանը, երկար ճանապարհ են անցել և ստացել աննախադեպ բնույթ։ Մենք բռնել ենք մեծ տերությունների միջև հարաբերություններ կառուցելու ճիշտ ճանապարհը՝ չմիավորման, չառճակատման և երրորդ կողմերի դեմ չուղղվելու սկզբունքներով։ Նոր դարաշրջանում ես և պարոն նախագահը միշտ մեծ ուշադրություն ենք դարձնում չին-ռուսական հարաբերություններին և դրանք անձնական վերահսկողության տակ ենք պահում։

Երկու կողմերն էլ հավատարիմ են հավերժական բարիդրացիության և բարեկամության, համապարփակ ռազմավարական փոխգործակցության և փոխշահավետ համագործակցության ոգուն, մշտապես ամրապնդում և ընդլայնում են բազմակողմ ռազմավարական փոխգործակցությունը և գործնական համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ դրանով իսկ հզոր ազդակ հաղորդելով ազգային վերածննդին և արդիականացմանը, երկու երկրների ժողովուրդների բարօրության և միջազգային արդարադատության պաշտպանության գործում խոշոր ներդրում կատարելով։ Մեկ հարյուրամյակի ընթացքում չտեսնված տեկտոնական վերափոխման համատեքստում միջազգային իրավիճակը լուրջ փոփոխություններ ու ցնցումներ է ապրում։ Բայց դա չի կարող սասանել իմ համոզմունքը ժողովուրդների միջև խոր, դարավոր բարեկամության անսասանության և Չինաստանի և Ռուսաստանի՝ որպես գերտերությունների պարտքի զգացման անխախտելիության մեջ։

ԲՐԻԿՍ-ը, թերևս, համագործակցության կարևորագույն հարթակներից մեկն է ավելի լայն զարգացող աշխարհի և զարգացող շուկաներ ունեցող երկրների համախմբման համար: Միավորումը գործում է որպես համակարգ ձևավորող գործոն՝ հավասար, կանոնակարգված բազմաբևեռության և համընդհանուր հասանելի ներառական տնտեսական գլոբալիզացիայի ձևավորման նպատակով: Վաղը բացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կլինի առաջին գագաթնաժողովը ասոցիացիայի ընդլայնումից հետո և մեծ նշանակություն կունենա ԲՐԻԿՍ-ի ավելի մեծ համագործակցությունը խթանելու համար: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի կատարած հսկայական աշխատանքն՝ իր նախագահության շրջանակում։

Անհամբեր սպասում եմ մանրամասն զրույցի ԲՐԻՍԿ-ի իմ գործընկերների հետ, առաջին հերթին՝ ձեզ հետ հետագա զարգացման թեմայով, որը հնարավորություն կտա ոչ միայն ամրապնդել դիրքերը, համերաշխության և համագործակցության դրական ազդանշան հղել, այլ նաև միավորման շրջանակում լայնածավալ կերպով ընդլայնել ռազմավարական փոխգործակցությունն ու գործնական համագործակցությունը՝ դրանով իսկ լրացուցիչ հնարավորություններ բացելով գլոբալ հարավի երկրների համար և ավելի մեծ ներդրում ունենալ մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման գործում»,- նշել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։