ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել օգտվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունից՝ Գազայում հրադադարի հասնելու համար, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում Բլինքենը միաժամանակ ճնշում է գործադրել, որպեսզի ավելի շատ մարդասիրական օգնություն թույլատրվի պաղեստինյան տարածք, քանի որ ռազմական գործողությունների պատճառովանմատչելի հյուսիսում թակարդում հայտնված տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների վերաբերյալ մտահոգություններն աճում են:
«Բլինքենն ընդգծել է Յահյա Սինվարին արդարադատության առջև կանգնեցնելու Իսրայելի հաջող գործողություններից օգուտ կորզելոււ անհրաժեշտությունը՝ ապահովելով բոլոր պատանդների ազատ արձակումը և Գազայում հակամարտությունը դադարեցնելու այնպիսի եղանակով, որը երկարաժամկետ անվտանգություն կապահովի և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների համար»,- Երուսաղեմում բանակցություններից հետո հայտարարել է Միլլերը:.
ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է Իսրայելի՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ մարդասիրական օգնության հոսքը դեպի Գազա մեծացնելու և պահպանելու համար, ինչպես նաև ապահովելու, որ օգնությունը հասնի Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը:



























