ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, կրկին հավակնելով երկրի բարձրագույն պաշտոնին, հայտարարել է, որ իրեն պետք են լիովին հավատարիմ գեներալներ, այնպիսիք, ինչպիսիք «ունեցել է Հիտլերը»։ Այս պնդումը արվել է երեքշաբթի The Atlantic ամսագրում հրապարակված հոդվածում:
Երկու աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տանը մի զրույցի ժամանակ Թրամփը ասել է. «Ինձ պետք են այնպիսի գեներալներ, ինչպիսին ունեցել է Հիտլերը»։ «Մարդիկ, որոնք լիովին հավատարիմ են եղել նրան, կատարել են նրա հրամանները»,- իբր այն ժամանակ բացատրել է հանրապետականը։
Պարբերականը մեջբերել է նաև Թրամփի Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելլիի խոսքերը։ Նրա խոսքով՝ Թրամփը իբր նշել է Հիտլերի գեներալների հավատարմությունը։



























