Ամերիկյան Rocket Lab ընկերությունը հեղափոխություն է արել հրթիռային գիտության բնագավառում՝ մշակելով նորարարական մանրաթելերի ավտոմատ հարդարման մեքենա (AFP), որը նախատեսված է նեյտրոնային հրթիռի՝ աշխարհի խոշորագույն ածխածնային կոմպոզիտային հրթիռի համար, գրում է Interesting Engineering-ը։
90 տոննա կշռող AFP սարքը հնարավորություն է ընձեռում ածխածնային մանրաթելերի շերտերը 3D տպել րոպեում 328 ոտնաչափ (99,9 մետր-խմբ.) արագությամբ, ինչը զգալիորեն կրճատում է արտադրության ժամանակը և ավելի քան 150 հազար ժամ աշխատանք խնայում:
Այս գերժամանակակից տեխնոլոգիան ավտոմատ հարդարման մեքենային հնարավորություն է ընձեռում անզուգական ճշգրտությամբ ստեղծել բարդ նախագծեր՝ կատարելով առաջադրանքներ, որոնք նախկինում ինժեներների թիմերից շաբաթներ էին խլում: Ներկառուցված ստուգման համակարգով համալրված AFP-ն բարձր որակի ստանդարտներ է ապահովում՝ ածխածնային մանրաթելային կոմպոզիտային նյութի թերությունները տպագրության գործընթացում ավտոմատ կերպով հայտնաբերելով հանդերձ:
Թերություն հայտնաբերելիս համակարգն օպերատորին տեղեկացնում է այն անհապաղ շտկելու մասին՝ պահպանելով արտադրության ամբողջականությունը։ Ավտոմատ հարդարման մեքենան, շնորհիվ նրա, որ ամբողջությամբ ավտոմատացված է նեյտրոնային հրթիռի խոշոր կոմպոզիտային մասերի արտադրության մեջ, այս նորամուծությունը ոչ միայն մեծացնում է արդյունավետությունը, այլև առաջադեմ 3D տպագրության տեխնոլոգիայի միջոցով ապագա տիեզերական ճանապարհորդության համար նոր հնարավորություններ է բացում:





























