Բույսերը շուտով կկարողանան «խոսել» իրենց այգեպանների հետ՝ շնորհիվ արհեստական ​​ բանականության, որն այգեպաններին հնարավորություն կտա շփվել իրենց այգու հետ։ Սկսնակ այգեպանները կկարողանան հարցնել՝ ինչի կարիք ունեն իրենց այգիներն ու նույնիսկ ինչպես են իրենց զգում, գրում է Daily Mail-ը։

Մշակումը կցուցադրվի հաջորդ տարի Լոնդոնի Չելսի շրջանի ծաղկի ցուցահանդեսում, որտեղ այցելուները կկարողանան փոխադարձությամբ արձագանքող այգի տեսնել: Թոմ Մասսիի և Ջե Անի նախագծած Avanade այգին կկարողանա այգեպաններին հուշել, թե արդյոք նպատակահարմա՞ր է այն ջրջնել, հիշեցնելով, որ օրվա ընթացքում անձրև է գալու, կամ եթե հողն արդեն բավականաչափ խոնավացված է: Այգին ստեղծվել է Microsoft ընկերության հետ համատեղ։

Ըստ նախագծի հեղինակ Թոմ Մասիի՝ այգին կկարողանա պատասխանել որոշ հարցերի, մասնավորապես՝ «Ինչպե՞ս եք ձեզ զգում: Ինչի՞ կարիք ունեք: Կարիք կա՞  ձեզ ոռոգելու: Իսկ այգին իր հերթին կկարողանա «պատասխանել» հետևյալ կերպ. «Ինձ մի քիչ էլ ջուր է պետք» կամ «Վատ չէր լինի, եթե մի քիչ ինձ խուզեին» և այլն։

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ բույսերն արձագանքում են ձայնային տատանումներին, որոնք կարող են նպաստել նրանց աճին: Մասիի այգում սենսորներ կտեղադրվեն՝ խոնավության, ինչպես նաև սննդարար նյութերի, թթվայնության և ալկալիականության մակարդակը վերահսկելու համար:

Ըստ ստեղծողների՝ «համեմատաբար էժան» անլար սենսորները կշփվեն այգու հետնամասի տաղավարում տեղադրված համակարգչի հետ:

Հատուկ ցուցահանդեսի համար մշակված տեխնոլոգիան պատկերացում է տալիս՝ ինչպիսին կլինեն ապագայի այգիները։ Ըստ ստեղծողի՝ դա  խոշոր մշակումների այգիների համար անչափ օգտակար կլիներ: