Ֆրանսիան որոշել է երեք Mirage 2000-5 ինքնաթիռների առաջին խմբաքանակը մատակարարել Ուկրաինային։ Նրանք սպառազինված կլինեն SCALP թևավոր հրթիռներով և AASM ռումբերով, հայտնում է ֆրանսիական La Tribune-ը։

«Ֆրանսիան 2025 թվականի առաջին եռամսյակում երեք Mirage 2000-5 կմատակարարի Ուկրաինային։ Ոչ Ելիսեյան պալատը, ոչ էլ Զինված ուժերի նախարարությունը այս  տվյալները դեռևս չի հրապարակել»,-գրում է պարբերականը։

Mirage 2000 ինքնաթիռները, որոնք Փարիզը մտադիր է մատակարարել Ուկրաինային, Կիևև կհասցվեն 2025 թվականի առաջին եռամսյակում։

Mirage 2000-ը ֆրանսիական բազմաֆունկցիոնալ, միաշարժիչ, չորրորդ սերնդի, եռանկյուն թևերով ռեակտիվ կործանիչ է, որը 1970-ականներին մշակել է Dassault Aviation ընկերությունը։ Ֆրանսիական օդուժի հիմնական մարտական ​​ինքնաթիռն ընդգրկվել է Ասիայի, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրների բանակների սպառազինության մեջ։