Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահները կոչ են արել դադարեցնել Իսրայելի հարձակումը Գազայում և Լիբանանում, գրում է իրանական Tasnim գործակալությունը։
Ռուսաստանի Կազան քաղաքում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշյանը և ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայիդ բին Սուլթան Ալ Նահայանը չորեքշաբթի երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր են քննարկել:
Նրանք քննարկել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը: Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին և Էմիրաթի իր գործընկեր Աբդուլլահ բեն Զայիդ Ալ Նահայանը առանձին հանդիպման ժամանակ պայմանավորվել են Գազայի և Լիբանանի վրա սիոնիստական ռեժիմի հարձակումները դադարեցնելու անհրաժեշտության շուրջ:
Մեկնաբանելով իր էմիրաթցի գործընկերոջ հետ բանակցությունները՝ Արաղչին նշել է, որ քննարկվել են նաև երկու երկրների միջև առկա մի շարք տարաձայնություններ։
«Բնականաբար, մենք մի հնարավորություն բաց չենք թողնի ոչ՝ հայտարարելու և վճռականորեն պաշտպանելու Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներն ու շահերը, հատկապես Պարսից ծոցում իրանական երեք կղզիների հարցում»,-հավելել է նա։




























