Եթե ​​ՆԱՏՕ-ի զորքերը մտնեն Ուկրաինա, ապա Ռուսաստանը կարող է պահեստներից հանել ամենավտանգավոր զենքը, ըստ БЕЛТА գործակալության՝ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում ВГТРК-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Լուկաշենկոն նման  հայտարարություն է արել Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի զինվորականների ենթադրյալ ներկայության մասին շրջանառվող կեղծ տեղեկություններին պատասխանելու համատեքստում, ինչն, ի թիվս այլ բաների, կարող է պատրվակ դառնալ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու համար։

Լուկաշենկոն նշելէ, որ Ռուսաստանի ղեկավարությունը և զինվորականները հյուսիսկորեացիների կարիքը չունեն: Նա հավելել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում ռազմաճակատում բավականաչափ մարդ ռուսներ կան։ Նա նշելէ, որ Ռուսաստանում 140-150 միլիոն բնակչություն կա՝ Ուկրաինայի 25 միլիոն բնակչության դիմաց, ակնարկելով, որ Ռուսաստանը հազիվ թե հյուսիսկորեացիների կարիքն ունենար:

«Չեմ հավատում։ Որովհետև ռուսները, դիմելով այդ քայլին, հասկանում են, որ պատասխան քայլ է լինելու։ Ռուսաստանի համար դա անցանկալի է: Դե, եթե Ուկրաինան և Արևմուտքը ցանկանան ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել այնտեղ, դա կլինի հերթական պատերազմը։ Այդ ժամանակ ռուս զինվորականները կարող են իրենց պահեստներից հանե:լ ամենավտանգավոր զենքը»,-հայտարարել է Լուկաշենկոն։