ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ձգտում է 10 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ երկրին տրված 20 միլիարդ դոլարի պարտավորության շրջանակում՝ «Մեծ յոթնյակի» և Եվրամիության հետ համաձայնեցված 50 միլիարդ դոլար վարկի շրջանակում, չորեքշաբթի հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը:

ԱՄՆ-ը նախատեսում է 10 միլիարդ դոլարի տնտեսական օգնությունը տրամադրել մինչև դեկտեմբեր, սակայն ևս 10 միլիարդ դոլարի ռազմական օգնության համար անհրաժեշտ է ԱՄՆ օրենսդիրների հավանությունը, հայտնել է Reuters գործակալությունը։

«Դա անելու մեր կարողությունը կախված է մինչև դեկտեմբերի կեսը Կոնգրեսի գործողություններից»,-նշել են Խորհրդից:

«Ցանկացած պարագայում, Միացյալ Նահանգներն այս ջանքերի շրջանակում 20 միլիարդ դոլարի աջակցություն կտրամադրի Ուկրաինային, անկախ նրանից, դա կբաժանվի տնտեսական և ռազմական աջակցության միջև, թե ամբողջությամբ կտրամադրվի որպես տնտեսական օգնություն» -հավելել են պաշտոնյաները:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն երեքշաբթի հայտարել է, որ G7 երկրները և Եվրամիության դաշնակիցները շատ մոտ են Ուկրաինային իրենց համատեղ վարկերի ավարտին, որոնք ապահովված կլինեն սառեցված ռուսական ակտիվներով: Այդ վարկերի մարման համար օգտագործվող եկամուտը գոյանալու է մոտ 300 միլիարդ դոլար արժողությամբ՝ հիմնականում Եվրամիությունում պահվող ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից: