Գիտնականները ստեղծել են աշխարհի ամենափոքր քվանտային համակարգիչը։ Այն ունի աշխատասեղանի անհատական համակարգչի չափ և կարող է աշխատել սենյակային ջերմաստիճանում:
Սարքը սնուցվում է միայն օղակաձեւ օպտիկական մանրաթելում ներկառուցված մեկ ֆոտոնով կամ լույսի մասնիկով, գրում են գիտնականները Physical Review Applied հանդեսում հրապարակված հոդվածում:
Մեքենան մաթեմատիկական գործողություններ է կատարում, ինչպիսիք են պարզ թվերի բաշխումը բազմապատկիչների վրա, օրինակ՝ 15 = 5 x 3:
Շատ քվանտային համակարգիչներ և պրոցեսորներ, ներառյալ IBM-ի 1000 քուբիթանոց Condor չիպը, կառուցված են գերհաղորդիչ քուբիթների միջոցով (քուբիթը քվանտային համակարգչի տեղեկատվության ամենափոքր միավորն է-խմբ.):
Բայց քվանտային մեխանիկայի օրենքներից օգտվելու և հաշվարկներ կատարելու համար՝ օգտագործելով քվանտային վերադրում, որը քուբիթին հնարավորություն է տալիս գոյություն ունենալ միաժամանակ մի քանի վիճակներում, դրանք պետք է սառեցվեն գրեթե բացարձակ զրոյի: Դա պահանջում է խրթին սարքավորումներ, որոնք սովորաբար առնվազն մեկ սենյակի տարածք են զբաղեցնում:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները ստեղծել են համակարգիչ, որը կարող է հաշվարկներ կատարել սենյակային ջերմաստիճանում: Եվ քանի որ այն սառեցման կարիք չունի, պատրաստված է սովորական սեղանադիր համակարգչի չափով: Քվանտային համակարգիչը տեղեկությունը պահպանում «32 ժամային բջիջներում կամ չափումներում» մեկ ֆոտոնի ալիքային փաթեթում, ասված է հետազոտության առաջատար հեղինակ, Թայվանի Ցինհուա համալսարանի քվանտային օպտիկայի պրոֆեսոր Չու Չի Սունը թարգմանված հայտարարության մեջ: Հաշվողական չափումների քանակով դա համաշխարհային ռեկորդ է, որոնք հասանելի են մեկ քուբիթի շնորհիվ, հավելել է նա:



























