Խորհրդարանը հոկտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ հավանություն է տվել արդարադատության նախարարության առաջարկած Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք թույլ կտան նոր ընտրություններ անցկացնել արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման դեպքում։

Այս օրենսդրական նախաձեռնությանն աջակցել է 65 պատգամավոր։ Դեմ է եղել 28-ը։

Արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման դեպքում մինչեւ ձայների հաշվարկի ավարտն ու արդյունքների ամրագրումը արձանագրությունում ընտրական գործընթացը կկանգնեցվի։ Դրա վերսկսման համար կպահանջվի կազմակերպել նոր քվեարկություն։

Ընդդիմությունն այս առիթով երկյուղներ է հայտնել, որ փոփոխությունները կարող են կառավարող կուսակցությանը հնարավորություն տալ երկարացնելու իշխանությունում գտնվելը։ Մասնավորապես, ընտրությունների ոչ շահեկան արդյունքների դեպքում, ինչպես կարծում են ընդդիմությունում, իշխանությունները կկարողանան սադրել արտակարգ իրավիճակ, որպեսզի խափանեն քվեարկության կամ ձայների հաշվարկի գործընթացը։

Ընտրական օրենսգրքի լայնածավալ փոփոխությունները ընդդիմության շրջանում նոր մտահոգություններ են առաջացրել