Ընտրությունների օրվան մնացել է երկու շաբաթից էլ քիչ ժամանակ, CNBC-ի ազգային վերջին հարցումը ցույց է տալիս, որ նախագահական մրցավազքը հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Քամալա Հարիսի միջև, ինչպես ազգային, այնպես էլ առանցքային մարտադաշտերում, վրիպումների առումով նույն մակարդակի վրա են:
Թրամփը տնտեսական հարցերի առումով առաջ է ընթանում, մինչդեռ Հարիսն առաջ է անցել բնավորության, մասնավորապես՝ ազնվության և նախագահի պաշտոնին հարիր լինելու առումով:
Ըստ CNBC-ի եռամսյակային «Համաամերիկյան տնտեսական տեսության»՝ Թրամփին աջակցում է գրանցված ընտրողների 48%-ը, իսկ Հարիսը՝ 46%-ը՝ երկու կետի տարբերություն, որը հարցման սխալի սահմաններում է՝ գումարած-հանած՝ 3,1 տոկոսային կետ:
Թրամփի 2 միավորով նվազ առավելությունը չի փոխվել CNBC-ի օգոստոսյան հարցման համեմատ և գրեթե անփոփոխ է NBC News-ի ազգային հարցման համեմատ, որն այս ամսվա սկզբին անցկացրել է երկկուսակցական սոցհարցման ընկերությունների նույն զույգը, որը ցույց է տվել, որ թեկնածուները բաժանել են 48-ական տոկոս: Միևնույն ժամանակ, յոթ առանցքային նահանգներում՝ Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Նևադա, Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա և Վիսկոնսին ապրող գրանցված ընտրողների ընտրանքները ցույց են տալիս, որ Թրամփն առաջնորդում է Հարիսին այդ նահանգներում ընդամենը 1 կետով՝ 48%-ից 47%-ով, ինչը կրկին, թույլատրելի սխալի սահմաններում է։
CNBC-ի սոցհարցում անցկացրած սոցիոլոգներն ասում են, որ գնաճը մնում է ընտրությունների վրա ազդող հզոր ուժ. ընտրողների 63%-ը հայտարարել է, որ իրենց ընտանիքների եկամուտները կենսապահովման նվազագույն ծախսերից հետ են մնում, և ընտրողների գրեթե կեսը՝ CNBC-ի նախորդ հարցման համեմատ, դա ընտրությունների հիմնական խնդիրն է համարել:
Ինչ վերաբերում է խնդիրներին և նախագահի որակական հատկանիշներին, հարցումը ցույց է տալիս, որ Հարրիսը ազգային մակարդակով 13 միավորով առաջ է անցել Թրամփից այն հարցում, թե նախագահ դառնալու համար որ թեկնածուն անհրաժեշտ մտավոր և ֆիզիկական պատրաստվածություն ունի, նա 10 միավորով առաջ է անցել է Թրամփից ազնվության և վստահության ցուցանիշներով: Թրամփն, իր հերթին, ազգային մակարդակով 7 միավորով առաջ է անցնում Հարիսից, մասնավորապես այն հարցում, թե թեկնածուներից ով է իր համայնքներում տնտեսությունն ավելի լավ ամրապնդում:
Թրամփը միաժամանակ 8 կետով առավելություն ունի հարկերի և բիզնեսի գծով, և 9 կետով էլ առավելություն փոքր բիզնեսին նպաստելու հարցերում:
Հարցումը միաժամանակ ցույց է տվել, որ գրանցված ընտրողների 42%-ի կարծիքով Թրամփի հաղթանակի դեպքում իրենց ֆինանսական վիճակը կբարելավվի, մինչդեռ 24%-ը կարծում է, որ իրենց ֆինանսական վիճակը կբարելավվի, եթե հաղթի Հարիսը: Ընտրողների ևս 29%-ն էլ համոզված է, որ իրենց ֆինանսական վիճակը ոչ մի դեպքում չի փոխվի։



























