ՄԱԿ-ի որոշ ֆունկցիոներներ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում նախընտրում են «գայթակղությունները Կազանում»: Բայց, չնայած դրան, աշխարհը չի մոռանում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների մասին, ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, աշխարհը նշում է ՄԱԿ-ի օրը։ Եվ հենց այս օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը մեկնել էր Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, շեշտում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Այսօր՝ Միավորված ազգերի կազմակերպության օրը, կարևոր է, որ աշխարհը չմոռանա ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների և այդ կազմակերպության ստեղծման նպատակների մասին։ Թեև նույնիսկ նրա որոշ ֆունկցիոներներ նախընտրում են Կազանի գայթակղությունները, քան ՄԱԿ-ի կանոնադրության բովանդակությունը, այդուհանդերձ, մեր աշխարհը այնպես է կառուցված, որ ազգերի իրավունքները և միջազգային իրավունքի նորմերը նշանակություն ունեն և նշանակություն կունենան»,- ընդգծել է Զելենսկին։



























