ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

«Նրանք քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ ուժեղացված կապով, որը ձեռնտու է բոլորին տարածաշրջանում», - ասվում է հայտարարության մեջ: