ԱՄՆ-ը հավանություն է տվել Թայվանին 2 մլրդ դոլարի զենք վաճառելու հնարավորությանը, ներառյալ կատարելագործված զենիթահրթիռային համակարգի մատակարարումը, որը փորձություն է անցել Ուկրաինայում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Պենտագոնին։
Պենտագոնի պաշտպանական անվտանգության ոլորտի համագործակցության գործակալությունը տեղեկացրել է, որ նոր գործարքը 1,16 մլրդ դոլար արժողությամբ հրիթռային համալիրների եւ ռադարների վաճառքի վերաբերյալ գնահատվում է 828 մլն դոլար։
Գլխավոր կապալառուն լինելու է RTX Corp ընկերությունը, տեղեկացրել է Պենտագոնը։
«Այս վաճառքը ծառայում է ԱՄՆ ազգային շահերին, տնտեսությանը եւ անվտանգությանը,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։- Նախատեսվող վաճառքը կօգնի բարձրացնել ստացողի անվտանգությունը եւ կնպաստի քաղաքական կայունության, ռազմական հավասարակշռության աջակցմանը տարածաշրջանում»։
Նշվել է, որ հրթիռային համալիրի վաճառքը վերաբերում է երեք ազգային կատարելագործված միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներին (NASAMS), որոնք ներառում են «երկիր-օդ» դասի կատարելագործված հրթիռներ՝ AMRAAM։
NASAMS-ը մարտական փորձություն է անցել Ուկրաինայում եւ հակաօդային պաշտպանության ուժեղացված հնարավորություններ ունի, որոնք ԱՄՆ-ը արտահանում է Թայվան այդ համակարգի պահանջարկին համապատասխան։ ԱՄՆ կառավարության աղբյուրը տեղեկացրել է Reuters գործակալությանը, որ NASAMS-ը նոր զենք է Թայվանի համա,ր եւ ներկայում միայն Ավստրալիան եւ Ինդոնեզիան են օգտագործում այն տարածաշրջանում։



























