ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախազգուշացրել է Իրանին՝ չարձագանքել Իրանի ռազմական օբյեկտներին իսրայելական հարվածներին և ասել, որ իր իսրայելցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում բարձրացրել է տարածաշրջանում լարվածության թուլացման հնարավորությունը, հայտնում է Reuters-ը։
«Իրանը չպետք է սխալ թույլ տա՝ պատասխանելով իսրայելական հարվածներին, և պետք է վերջ տա այս փոխադարձ հարվածներին», - ասվում է Պենտագոնի ղեկավարի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացրել Իրանի ռազմական օբյեկտների վրա։ Իրանը հայտնել է «սահմանափակ վնասների» և իր չորս զինծառայողների մահվան մասին։
Իր հերթին Իսրայելը պնդում է, որ հասել է իր նպատակներին և զգուշացրել է Իրանին պատասխան հարվածից։




























