ԱՄՆ ԿՀՎ-ի և Իսրայելի «Մոսադի» ղեկավարները կիրակի օրը Դոհայում կհանդիպեն Կատարի վարչապետի հետ, որպեսզի բանակցություններ սկսեն Գազայի հատվածում նոր կարճաժամկետ զինադադարի և Իսրայելի կողմից պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման որոշ պատանդների ազատ արձակման շուրջ, հայտնում է Reuters-ը, որը ծանոթ է բանակցությունների ընթացքին։

Բանակցությունների նպատակն է ստիպել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին համաձայնության գալ Գազայում հրադադարի շուրջ, որը կտևի մեկ ամսից էլ քիչ, այն հույսով, որ դա կհանգեցնի ավելի կայուն ​​համաձայնագրի, ասել է պաշտոնյան:

Աղբյուրը հավելել է, որ մանրամասները, թե գործարքի շրջանակներում որ պատանդներն ու բանտարկյալները կազատվեն, դեռ պարզ չեն։