Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի տեղակալ Թոմաս Դոդը, որը վերջերս «Վնուկովո» օդանավակայանում հարձակվել էր ռուս լրագրողների վրա, հոսպիտալացվել է Մոսկվայում։

«112» Telegram ալիքի հաղորդմամբ, բրիտանացի դիվանագետը հիվանդանոց է տեղափոխվել կիրակի՝ հոկտեմբերի 27-ի առավոտյան։ Այժմ բժիշկները զննում են նրան, նրա առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում.

Lenta.ru-ն գրում է, որ Դոդը Մոսկվա է ժամանել հոկտեմբերի 22-ին։ Նրա հետ միասին Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քրիստոֆեր Ալանը և նրա տեղակալ Լորեյն Ֆասսին։

Ենթադրվում է, որ նրանք ժամանել են Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատանքը ստուգելու համար դիվանագիտական ​​ներկայացուցչության վեց աշխատակիցների հավատարմագրումից զրկելու հետ կապված սկանդալից հետո։

Վնուկովո օդանավակայանում ռուս լրագրողները մոտեցել էին Դոդին և փորձել էին հարցեր տալ։ Սակայն նա անսպասելիորեն մամուլի ներկայացուցիչներից մեկից պոկել էր բեյջը, ինչպես նաև հրել  իրեն հարց տվող լրագրողին։

Բրիտանացի դիվանագետը ձեռքով ծածկել էր իրեն նկարահանող տեսախցիկը, իսկ օդանավակայանի շենքից դուրս գալիս ինչ-որ պաստառ էր պատռել։