Օհայո նահանգի սենատոր և փոխնախագահի հանրապետական ​​թեկնածու Ջեյ Դի Վենսը շաբաթ օրը հրաժարվել է Ռուսաստանի նապխագահ Վլադիմիր Պուտինին բնութագրել որպես «թշնամի»՝ փոխարենը հայտարարելով, որ «նա ակնհայտորեն հակառակորդ է։ Նա մրցակից է»:

«Բայց կարծում եմ, որ մենք նույնպես պետք է խելացի լինենք դիվանագիտության հարցում»,- ասել է Վենսը NBC News-ին։

Ըստ Վենսի, «եթե որևէ մեկը մեզ դուր չի գալիս, դա չի նշանակում, որ մենք չենք կարող ժամանակ առ ժամանակ զրուցել նրա հետ»:

Վենսի դիտարկումը  հնչել է ի պատասխան հաղորդավարուհի Քրիստեն Ուելքերի այն հարցին, թե Վենսը Պուտինին դաշնակի՞ց է համարում, թե՞ թշնամի:

«Կարծում եմ, որ կարևոր է, որ եթե մենք երբևէ վերջ դնենք պատերազմին Ուկրաինայում, ըստ էության, ինչ-որ մակարդակով մենք ստիպված կլինենք մասնակցել Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների միջև բանակցություններին: Եվ սա միայն անհրաժեշտ մասն է»,- ասել է քաղաքական գործիչը։