Ամասիայի կարի գործարանը, որը կառուցվել է հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության եւ մայրաքաղաքում բնակվող հարուստ ամասիացիների՝ մասնավորապես ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջոցներով, կռվախնձոր է դարձել: «Ըստ որոշ տեղեկությունների, այս գործարանում, հակառակ ոմանց կամքի, «փայատեր» է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը: «Չնայած Aravot.am-ի հետ զրույցում գործարանի սեփականատեր, սփյուռքահայ գործարար Քրիստիան Գերեջին հերքեց այդ լուրը՝ ասելով, որ ոչ լսել է, ոչ էլ նման բան կա, քանի որ ինքն «այդ մարդու հետ ժողով չի արել», եւ որ միակ փայատերն ինքն է: Ի դեպ, նշենք, որ սա Շիրակում Սաշիկ սարգսյանի փայատիրական հակումների մասին պտտվող միակ խոսակցությունը չէ. Գյումրիի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացմամբ, նա «կպած» ուզել է փայատեր դառնալ նաեւ Մարալիկ-Երեւան ճանապարհին գտնվող «Ռուբլյովկա» ռեստորանում, որը դղյակ է հիշեցնում, սակայն դարձյալ չի հաջողվել, քանի որ սեփականատերը` ծնունդով մարալիկցի Երջանիկ Սարգսյանը, աշխատելով Ռուսաստանում եւ լավ հարաբերությունների մեջ գտնվելով տեղի ազդեցիկ մարդկանց հետ` կարողացել է ռուսական էստրադայի ներկայացուցիչ Կոբզոնի միջոցով դադարեցնել Սաշիկ Սարգսյանի հակումները»,- գրում է «Առավոտ»-ը:
Հասանելի է
english



























