Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շարքը ևս մեկ անգամ ընդգծում է հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման անհետաձգելիությունը, ըստ Xinhua գործակալության՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը։
Խոսնակն այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով իրանական մի շարք ռազմական օբյեկտներին Իսրայելի հարվածների վերաբերյալ հարցին։
Լին Ցզյանը նշել է, որ Չինաստանը դեմ է այլ երկրների ինքնիշխանության և անվտանգության ոտնահարմանը, ինչպես նաև ցանկացած դեպքում ուժի կիրառմանը։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ներկայիս իրավիճակը Մերձավոր Արևելքում չափազանց լարված է, և բոլոր շահագրգիռ կողմերը տարածաշրջանում անվտանգության ընդհանուր ռիսկերի հետագա սրումից պետք է խուսափեն։



























