Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել և չի արտահանձնվի Լուկաշենկոյի ռեժիմին, որտեղ նա հետախուզվում է քաղաքական դրդապատճառներով։
Դրա մասին սոցցանցերում գրել է Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկոն։
«Շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին այս կարևոր որոշման համար։ Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարդու իրավունքները Երևանի համար չափազանց կարևոր արժեք են»,- նշել է նա։



























