Պակիստանում թալիբներն առևանգել են Սանկտ Պետերբուրգի ճանապարհորդական բլոգեր Վասյա Շչուպալցին, գրում է ura.ru-ն։ Վասյան (իսկական անունը Իգոր Բաբկո) մեկնել է այդ երկիր՝ իր YouTube ալիքի համար նկարահանվելու նպատակով և հոկտեմբերի 24-ին անհետացել է Դերա Իսմայիլ Խանում։
«Սանկտպետերբուրգցի Վասյա Շչուպալցին առևանգել են Պակիստանի թալիբները»,- գրում է Mash թելեգրամյան ալիքը։ Բլոգերի հարազատներն ահազանգել են հոկտեմբերի 26-ին, երբ նա դադարել է կապի դուրս գալ իրենց հետ։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ «Հաֆիզ Գյուլ Բահադուր» խմբավորումը բլոգերի համար փրկագին է պահանջում։ Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես չի մեկնաբանել այդ լուրը։ Իգոր Բաբկոն, որի YouTube ալիքը 2,2 հազար բաժանորդ ունի, ավելի վաղ եղել է Հնդկաստանում, Ասիայում, Մոնղոլիայում, Աֆղանստանում և Կովկասում։




























