ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վաղաժամկետ քվեարկել է նախագահական ընտրություններում, հայտնում է CBS News-ը։
Ընդ որում, քվեարկության օրվան մնացել է մեկ շաբաթից ավելի։
Նախագահը քվեարկել է Դելավեր նահանգի Ուիլմինգթոնի մերձակայքում, որտեղ անցկացնում է հանգստյան օրերը:
«Եկեք քվեարկենք»,- ընտրատեղամաս գնալիս ասել է Բայդենը:
Նա համոզմունք է հայտնել Քամալա Հարիսի հաղթանակի հարցում:



























