Պատերազմի ընթացքում ավելի քան 600 հազար ռուսաստանցի զինվոր է սպանվել կամ վիրավորվել, իսկ Պուտինն առանց արտաքին աջակցության չի կարողանում շարունակել իր հարձակումն Ուկրաինայի վրա»:
Ըստ գերմանական Bild պարբերականի՝ դրա մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Ռուս զինվորականների զոհերի և վիրավորների թիվը, որի մասին հայտնել է Հյուսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարությունը՝ մոտ մեկ տարում կրկնապատկվել է։
Միաժամանակ, Ռյուտեն չի հստակեցրել, թե ՆԱՏՕ-ի տվյալներով քանի ռուսաստանցի զինվոր է ուղղակիորեն զոհվել պատերազմում։




























