Աշխատավարձից դժգոհության պատճառով ազատման դիմումներ է ներկայացրել բժիշկների ընդհանուր թվի կեսից ավելին Սլովակիայում։ Այս մասին տեղեկացրել է SME լրատվական պորտալը։
Դիմում է ներկայացրել 34 հիվանդանոցներում աշխատող 2 700 բժիշկ։ Նրանք պահանջում են բարձրացնել գործարքային աշխատավարձը եւ ավելացնել առողջապահության պետական ֆինանսավորումը։ Եթե իշխանությունները չկատարեն նրանց պահանջները, ապա երկու ամիս հետո, ինչպես սահմանված է աշխատանքային օրենսդրությամբ, նրանք կազատվեն աշխատանքից բյուջետային բուժհաստատություններում եւ կհեռանան իրենց աշխատասենյակներից։
Բողոքի զանգվածային ակցիայի նախաձեռնողը բժիշկների արհմիությունն է։ Նրանք նման քայլերի դիմել են 2011 եւ 2022թթ.։ Այդ ժամանակ իշխանությունները բավարարել են ներկայացված տնտեսական պահանջները։ Իսկ Սլովակիայի առողջապահության նախարարության գործող ղեկավարությունը հայտնել է, որ հրաժարվում է ենթարկվել բողոքողների թելադրանքին։





























