Երեւան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին, դեկտեմբերի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում,  «Աուդի Ա-4» մակնիշի ավտոմեքենան շրջվել եւ ընկել է ձորակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը, որը, ինչպես պարզվել է, գտնվել է ոչ սթափ վիճակում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: