Արթուր թագավորին առնչվող Անգլիայի հարավ-արևմտյան կառույցը միջնադարյան չէ, ինչպես գիտնականները համարում էին ավելի վաղ:

Ըստ հնագետների՝ այն թվագրվում է ավելի քան 5000 տարի առաջվա՝ նեոլիթյան կամ նոր քարի դարից հազարավոր տարիներ առաջ, երբ, ըստ ավանդապատումի, ապրել են առասպելական թագավորն ու նրա ասպետները, գրում է Live Science-ը։

Անգլիայի Կորնուոլ քաղաքի Բոդմին ճահճուտի անսովոր ուղղանկյուն կառույցի՝ Արթուր թագավորի սրահի վերջին պեղումների մեջ ներգրավված գիտնականները թվագրման մի քանի եղանակներ են  օգտագործել և պարզել, որ դահլիճը կառուցվել է 5000-5500 տարի առաջ:

Այս արդյունքները հերքում են այն միտքը, որ կառույցն առնչվում է մ.թ. հինգերորդ կամ վեցերորդ դարերում ապրած առասպելական Արթուրին, թեև պատմաբանների մեծամասնությունը համարում է, որ նա ընդհանրապես գոյություն չի ունեցել և իրականում ավանդական հեքիաթների վրա հիմնված միջնադարյան երևակայության արգասիք էր։

Արթուր թագավորի սրահը անսովոր մեկ կառույց է Բոդմին ճահճուտի մեկուսի հատվածում:

Սրահն ունի ուղղանկյուն ձև, որը բաղկացած է հողակույտից և ՝ 21 x 49 մետր չափերով քարից և թմբի ներսից ցցված 56 կանգուն քարերով։

Պատմական Անգլիայի պետական ​​գործակալությունը կառույցը ներառել է որպես միջնադարյան կենդանիների պարիսպների ցանկում, թեև կանգուն վիթխարի քարերը և հյուսիս-հարավ կողմնորոշումը հուշում են, որ այն կարող է նաև նախապատմական դարաշրջանին պատկանել:

Նոր թվագրությունը պարզել է, որ շինությունը կառուցվել է մ.թ.ա. չորրորդ հազարամյակի վերջին՝ նեոլիթյան ժամանակաշրջանում, ինչը վկայում է, որ Արթուր թագավորի սրահը ավելի հին է, քան Սթոունհենջի ամենահին հատվածները։