Սարդերի մաքսանենգության մեջ կասկածվողին բռնել են Պերուում՝ հարյուրավոր տարանտուլներ մարմնին կապած, երբ նա հեռանում էր մայրաքաղաքից:
Կասկածյալը փոքր պոլիէթիլենային տոպրակների մեջ թաքցրել էր ավելի քան 300 տարանտուլ, մոտ 100 հազարոտնուկ և 9 խայթող մրջյուն, սակայն նրան նկատել են օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, հաղորդում է ABC News-ը:
28-ամյա երիտասարդը փորձել է մաքսանենգ ճանապարհով իր սարսափելի բեռը Լիմայից տեղափոխել Հարավային Կորեա, սակայն նրան խանգարել են անվտանգության աշխատակիցները՝ նկատելով նրա կասկածելի փքված որովայնը: Նրան ձերբակալել են, իսկ միջատները հանձնվել են կենդանիների պաշտպանության ծառայություններին, ասել է Պերուի անտառտնտեսության և վայրի բնության ազգային ծառայության կենսաբան Պիլար Այալան:
«Քաղաքացին այդ նմուշները տեղադրել է զտիչ թղթով փաթաթված փոքրիկ փաթեթների մեջ։ Դրանք երկու գոտով փաթաթված էին նրա իրանին»,- ասել է Այալան։
Սարդերի մաքսանենգությունը շատ եկամտաբեր բիզնես է, դրանով հիմնականում զբաղվում են հուշանվերների մասնավոր կոլեկցիոներները։ Հոնկոնգի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր, փորձագետ Էլիս Հյուզը զգուշացրել է, որ կոլեկցիոներները տարված են իրենց հոբիով և փորձում են հնարավորինս շատ նմուշներ հավաքել:





























